![]() ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
|
« Էլեկտրոնային գրադարան »1. Համակարգի նպատակը"ELGRAD" համակարgը նախատեսված է գրականության էլեկտրոնային ներկայացման և գրադարանների գործառույթների վարման ավտոմատացման համար:Համակարգի տվյալների հենքում գրանցված են ընթերցման համար գրքեր` (Հավելված ՙՈՍԿԵ ՇՂԹԱ-5՚ Արեվմտաեվրոպական դասականների ժողովածու), պատկերների տեսքով: 2. Մուտք համակարգ«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» հղումին սեղմելուց բացվում է համանուն պատուհան:Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտերում մուտքագրել ամրագրված օգտագործողի մուտքանունը, գաղտնաբառը և սեղմել «Մուտք» կոճակը: Եթե ճիշտ եք մուտքագրել ձեր տվյալները մուտք կգործեք համակարգ և կտեղափոխվեք համակարգի առաջին պատուհան, որի վերևում գտնվում է գլխավոր մենյուի տիրույթը: Սխալի դեպքում կստանաք հաղորդագրություն` Ձեր մուտքագրած Անունը կամ Նշանաբանը,սխալ է , հետ վերադարձեք և փորձեք նորից: Փորձեք նորից հղումին սեղմելուց կվերադարնաք գլխավոր էջ: 3. Աշխատանք համակարգում (ընթերցողի համար)Գլխավոր էջի ձախ մասում գտնվում է ըստ թեմատիկայի գրականության ընտրման տիրույթ:Թեմատիկա տիրույթում հարկավոր է սեղմել հղումին, պատուհանի աջ մասում կարտապատկերվի Էլեկտրոնային գրադարանում գրանցված բոլոր հեղինակների ցուցակը ըստ այբենարանի: Սեղմելով հեղինակին կից հղումին պատուհանի աջ մասում կարտապատկերվի հեղինակի ստեղծագործություների ցուցակը: Սեղմելով հեղինակի ստեղծագործություների ցուցակից մեկի հղումին պատուհանի աջ մասում կարտապատկերվի հեղինակի ստեղծագործությունը` պատկերների տեսքով: Ընթերցողը կարող է գիրքը կարդալ նրա էջերի հաջորդականությամբ կամ կարդալ գիրքը ընտրված էջից: 3.1.Հեղինակի ստեղծագործությունների ընտրում նրա ազգանվան առաջին տառով Հեղինակների ազգանունների ընտրման համար նախատեսված հայերեն այբուբենի տիրույթը հնարավորություն է տալիս` հայերեն այբուբենից, հեղինակի ազգանվան առաջին տառով ընտրել փնտրվող հեղինակին, գտնել /քլիկով/ տվյալ հեղինակի ստեղծագործությունների ցանկը, այնուհետև ընտրել փնտրվող ստեղծագործությունը ընթերցելու համար: 4. Փնտրում համակարգումԳլխավոր մենյուի տիրույթի «Փնտրել» ենթամենյուի և հարկավոր հղումի միջոցով հնարավոր է կատարել հեղինակի որոնում ըստ ազգանվան և ստեղծագործության որոնում` ըստ նրա վերնագրի:5. Հետադարձ կապԳլխավոր մենյուի տիրույթի «Հետադարձ կապ» ենթամենյուի հղումի միջոցով հնարավոր էլեկտրոնային նամակ ուղարկել: 6. Ելք համակարգիցԳլխավոր մենյուի տիրույթի «Ելք» ենթամենյուի հղումի միջոցով համակարգի բոլոր էջերից կատարվում է օգտագործողի աշխատանքի ավարտ համակարգում և վերադարձ համակարգի գլխավոր պատուհան:« Էլեկտրոնային սպասարկում »«Ընթերցողի քարտ » հղումին սեղմելուց բացվում է ընթերցողի տվյալների պատուհանը: Գլխավոր մենյուի տիրույթի «Փնտրել,պատվիրել» ենթամենյուի միջոցով հնարավոր է կատարել հեղինակի որոնում ըստ ազգանվան և ստեղծագործության որոնում` ըստ նրա վերնագրի , նաև գրքի պատվեր կատարել: ՆորություններԳլխավոր մենյուի տիրույթի «Նորություններ» ենթամենյուի հղումի միջոցով ստացվում է տեղեկատվություն էլեկտրոնային գրադարանի ենթահամակարգերում կատարվող նոր հավելումների վերաբերյալ: Սպասվում էԳլխավոր մենյուի տիրույթի «Սպասվում է» ենթամենյուի հղումի միջոցով ստացվում է տեղեկատվություն էլեկտրոնային գրադարանի ենթահամակարգերում կատարվող նոր մշակումների վերաբերյալ: |